ԵՄ աջակցությամբ Բերդ համայնքում բացվել է Հանրային պաշտպանի նոր գրասենյակ

Մարտի 4-ին ՀՀ Տավուշի մարզի Բերդ քաղաքում բացվել է ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակի նոր նստավայրը։
Գրասենյակի նստավայրը հիմնվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ եւ ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում եւ ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում։
Բերդ քաղաքի եւ հարակից համայնքների շահառուներն այսուհետ հնարավորություն կունենան տեղում ստանալու անվճար իրավաբանական օգնություն՝ ապահովելով արդյունավետ իրավական պաշտպանություն ունենալու իրենց իրավունքը:
«ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը շարունակաբար ընդլայնում է իր ներկայությունը մարզերում՝ ապահովելու իրավական աջակցությունը յուրաքանչյուր քաղաքացու համար՝ անկախ բնակության վայրից», — ասվում է ՀՀ փաստաբանների պալատի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Իմացիր ավելին
The post ԵՄ աջակցությամբ Բերդ համայնքում բացվել է Հանրային պաշտպանի նոր գրասենյակ appeared first on EU NEIGHBOURS east.



