Skip to main content

Ավելի քան 70 ուսանողներ Վանաձորի պետական համալսարանում հանդիպել են Հայաստանում ԵՄ դեսպանին

27/02/2026

Հայաստանում Եվրոպական միության (ԵՄ) պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 24-ին իր «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» նախաձեռնության շրջանակում հերթական միջոցառումն անցկացրեց Վանաձորի պետական համալսարանում: Միջոցառումը կայացավ «Երիտասարդ եվրոպական դեսպաններ» (YEAs) նախաձեռնության աջակցությամբ։

Հանդիպման ընթացքում ավելի քան 70 ուսանողներ հնարավորություն ստացան անմիջական շփում ունենալ Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ այս հանդիպումները «յուրօրինակ կամուրջ են ստեղծում Եվրոպայի եւ Հայաստանի ակադեմիական համայնքների միջեւ, եւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարների համատեքստում երեւան են հանում մշակութային բազմազանությունը, ինչպես նաեւ վերահաստատում երկխոսության կարեւորությունը»։

Գիրք նվիրելու օրվա առթիվ ԵՄ դեսպանն ամենակատիվ ուսանողներին փոխանցեց ԵՄ աջակցությամբ թարգմանված ժամանակակից Եվրոպական գրականության նմուշներ։

Նախաձեռնությունը շարունակվելու է Երեւանի եւ մարզերի առաջատար բուհերում՝ նպաստելով երիտասարդների շրջանում ԵՄ արժեքների շուրջ երկխոսությանը։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

The post Ավելի քան 70 ուսանողներ Վանաձորի պետական համալսարանում հանդիպել են Հայաստանում ԵՄ դեսպանին appeared first on EU NEIGHBOURS east.