ՍԱԼՏՈ-ն կազմակերպում է ուսումնական այց դեպի Ավստրիայի Տիրոլ նահանգ՝ ծանոթանալու գյուղական երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններին․ դիմել մինչև հունիսի 7-ը

Ավստրիայի կրթության եւ միջազգայնացման գործակալությունը՝ ՍԱԼՏՈ Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի եւ Եվրոպական համերաշխության կորպուսի հետ համատեղ, հրավիրում է իրենց երկրներում գյուղական երիտասարդական աշխատանքով զբաղվող երիտասարդական աշխատողներին, երիտասարդական ծրագրերի ղեկավարներին եւ համայնքային աշխատողներին՝ մասնակցելու 2026 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը Ավստրիայի Տիրոլ քաղաքում կայանալիք ուսումնական այցին։
Հայտարարությունը բաց է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի համար։
Ուսումնական այցին կմասնակցեն մինչեւ 25 երիտասարդ աշխատողներ՝ ծրագրի մասնակից եւ գործընկեր երկրների գյուղական բնակավայրերից: Նրանք հնարավորություն կունենան փոխանակվելու փորձով, քննարկելու ընդհանուր մարտահրավերները եւ սովորելու գյուղական երիտասարդական աշխատանքի գործնական օրինակներից՝ միաժամանակ հպանցիկ ծանոթանալով Ավստրիայի Տիրոլ նահանգում երիտասարդական աշխատանքի նախաձեռնությունների լայն շրջանակին։
Այս ուսումնական այցի շրջանակում կուսումնասիրվեն հնարավոր դժվարությունները, որոնք առերեսվում են գյուղական եւ հեռավոր շրջանների երիտասարդները, ներառյալ՝ աշխարհագրական մեկուսացումը, սոցիալական եւ կրթական հնարավորությունների սահմանափակ հասանելիությունը եւ գյուղից քաղաք միգրացիայի հետեւանքները: Մասնակիցները կքննարկեն, թե ինչպես է Տիրոլ նահանգում երիտասարդական աշխատանքն արձագանքում այս խնդիրներին եւ նպաստում գյուղական համայնքների ներառմանը, մասնակցությանը եւ կենսունակությանը:
Հյուրընկալող կողմ հանդիսացող ավստրիական գործակալությունը կեցության եւ սննդի ծախսերը: Մասնակցության վճարի եւ ճանապարհածախսի հարցերով խնդրում ենք կապվել ձեր ազգային գործակալության կամ ՍԱԼՏՈ ռեսուրսների կենտրոնի հետ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 7-ն է։
Իմացիր ավելին
ՍԱԼՏՈ-ն կազմակերպում է ուսումնական այց դեպի Ավստրիայի Տիրոլ նահանգ՝ առաջարկելով ծանոթանալ տեղում գյուղական երիտասարդական աշխատանքի առանձնահատկություններին նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027
