Մեկնարկել է «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը»

Հունվարի 18-ին  Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնը, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Անն Լույոն, Հայաստանում Գերմանիայի Դաշնային հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, Հայաստանում Լեհաստանի հանրապետության դեսպան Պավել Չեպլակը, Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության դեսպան Լուկաս Ռոզենկրացը, Երևանում Ավստրիայի զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապպերը, Եվրոպական ներդրումային բանկի Հարավային Կովկասում տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար  Մաչիեյ Չուրան, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Դեյվիդ Քալընը հայտարարեցին «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկի մասին։

«Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է։

«Եվրոպական միությունը հանձնառություն է ստանձնել Հայաստանի կառավարության հետ համատեղ աշխատանքի միջոցով նպաստել առավել կարիքի մեջ գտնվող մարզերի զարգացմանը։ Մենք գոհունակությամբ ենք արձանագրում, որ Եվրոպական միությունը, ԵՄ անդամ պետություններից՝ Ավստրիան, Ֆրանսիան, Գերմանիան, Լեհաստանը և Շվեդիան, ինչպես նաև Շվեյցարիան և Եվրոպական ներդրումային բանկը մեկտեղել են իրենց ջանքերը հանուն Սյունիքում փոխակերպող ազդեցության», – իր խոսքում ընդգծել է դեսպան Վիկտորինը։  

Սույն կայքում առկա տեղեկատվությունը կարգավորվում է պատասխանատվության սահմանափակման և անձնական տվյալների պաշտպանության մասին դրույթներով:
©Եվրոպական միություն, 2022