Skip to main content

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

16/04/2024

Եվրոպական միության (European Union in Armenia) ֆինանսական աջակցությամբ՝ World Vision Armenia – Վորլդ Վիժն Հայաստան-ի, IRIS Business Incubator-ի, Վորլդ Վիժն Վրաստանի և ՄիլենիուՄ վերապատրաստման և զարգացման ինստիտուտի հետ գործընկերությամբ իրականացվող «ՍՔԱՅ ՆԵԹ․ Երիտասարդների զբաղվածության և սոցիալական փոփոխությունների խթանում սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակում ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը հայտարարում է հայտադիմումների ընդունման փուլի մեկնարկը՝ երիտասարդ սոցիալական ձեռներեցների համար:

🔹 ՍՔԱՅ ՆԵԹ-ն աջակցում է ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի երիտասարդներին, ովքեր ունեն սոցիալական ձեռներեցության գաղափար կամ մինչև 1 տարի գործող սոցիալական ձեռներեցություն և ցանկանում են այն կյանքի կոչել կամ զարգացնել։ Ծրագրի շրջանակում երիտասարդ են համարվում 18-ից 35 տարեկան անձինք։

🎯 Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով հետևյալ հղմանը 👉https://bit.ly/3UeZVe7

📝 Հայտադիմումը լրացնելու համար՝ սեղմել հետևյալ հղումը՝ 👉https://bit.ly/3PZRssP

📌 Հայտադիմումների ընդունման հայտարարությունը գործում է 2024 թ. ապրիլի 15-ից, հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2024 թ․ մայիսի 15-ն է։

💥 Հայտադիմումները հասանելի են առցանց Facebook սոցիալական ցանցի ԻՐԻՍ ԲԻ-ի https://www.facebook.com/IRISBusinessIncubator և Վորլդ Վիժն Հայաստանի https://www.facebook.com/worldvisionarmenia.official էջերում, ինչպես նաև ԻՐԻՍ ԲԻ-ի պաշտոնական կայք-էջում՝ www.irisbi.am։

Նորություններ

«Էմերալդ» ցանց. ԵՄ աջակցությունը Հայաստանում կենսաբազմազանության պահպանմանը

Հայկական նորարարությունն ուղևորվում է Փարիզ․ երեք տեխնոլոգիական ստարտափներ պատրաստ են VivaTech 2026-ին

EU4Youth ձեռքբերումների զեկույց 2025

Հայաստանը գործարկում է ԵՄ աջակցությամբ ստեղծված ռեգիստրը՝ կլիմայական գործողություններն արագացնելու համար

«Էմերալդ» ցանց. ԵՄ աջակցությունն Արեւելյան գործընկերության երկրներում կենսաբազմազանության պահպանությանը