Skip to main content

Էլ. կոմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում

24/10/2024

Մտածո՞ւմ եք մուտք գործել ԵՄ շուկա՝ միեւնույն ժամանակ նվազեցնելով ձեր ծախսերը, կամ փնտրու՞մ եք նոր առեւտրային հարթակ՝ ձեր վաճառքները խթանելու համար: Մեր առաջին՝ «Էլեկտրոնային կորմերցիան ԵՄ առեւտրային հարթակներում» դասընթացը ձեզ կզինի Allegro-ում, Amazon-ում կամ eBay-ում վաճառել սկսելու համար անհրաժեշտ բոլոր գործիքներով։

Մենք կներկայացնենք էլեկտրոնային կոմերցիայի հիմունքները եւ վերջին միտումները՝ նախքան որոշակի առեւտրային հարթակների առանձնահատկությունների մեջ խորանալը, որպեսզի կարողանաք ընտրել ձեր կարիքներին առավելագույնս համապատասխանող հարթակը:

Պատրա՞ստ եք շարունակել աշխատել այդ առեւտրային հարթակի հետ: Մենք կուսումնասիրենք, թե ինչպես սկսել վաճառել այնտեղ. ինչպես գրանցել սեփական օգտահաշիվը, զբաղվել ապրանքացանկով, վճարումներով, մարքեթինգով, լոգիստիկայով, ինչպես նաեւ կներկայացնենք ԵՄ-ում մաքսային եւ հարկային կանոնակարգերի հետ կապված անհրաժեշտ տեղեկատվությունը եւ շատ ավելին: Տեսական մասից հետո դուք կամրապնդեք ձեր վստահությունը ԵՄ առեւտրային հարթակներում վաճառելու համար՝ մասնակցելով գործնական եւ իրական դեպքի դասընթացին:

Նորություններ

Glossary of Gender Equality

«Հայաստանի կանայք և տղամարդիկ», Վիճակագրական ժողովածու 2025

EU’s Digital Product Passport Registry goes live

Բռնության ենթարկված հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկներին մատուցվող ծառայությունների արդյունավետության, մատչելիության և որակի մշտադիտարկում

Կալանավորված և դատապարտված կանանց վերարտադրողական իրավունքների իրացումը Հայաստանում