Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորական աշխատանք Պորտուգալական Կարմիր խաչում | Դիմել մինչև օգոստոսի 4-ը
Պորտուգալական Կարմիր Խաչը հրավիրում է 18-30 տարեկան մոտիվացված երիտասարդների, այդ թվում՝ Հայաստանից, Ադրբեջանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից, միանալ իր թիմին 2027 թ-ի հունվարի 11-ից մինչեւ օգոստոսի 13-ը։
Գործունեության վայրը Պորտուգալիայի Օլիվեյրա դե Ազեմեյշ նահանգի Վիլա դե Կուկուժայնս քաղաքն է:
Կամավորները կաջակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ Սննդի բանկի լոգիստիկային, տարեցների խնամքի տանը եւ վերականգնողական կենտրոնում (կախվածություններից ապաքինվողների համար), ինչպես նաեւ տեղական տարրական դպրոցում եւ պերմակուլտուրայի ֆերմայում իրականացվող միջոցառումներին: Կամավորները նաեւ հնարավորություն ունեն ներգրավվելու ուխտավորների ապաստարանի, բնապահպանական նախաձեռնությունների եւ տեղական դրամահայթայթման միջոցառումների հետ կապված գործունեություններում:
Կամավորները կապրեն համատեղ ննջասենյակներով (յուրաքանչյուր սենյակում՝ երկու մարդ) մասնավոր բնակարանում՝ այլ միջազգային կամավորների հետ։ Նրանք կստանան ամսական պահիկ եւ սննդի նպաստ՝ համաձայն ԵՀԿ կանոնակարգի (մոտավորապես 340 եվրո/ամիս)։ Դեպի կամավորության վայր եւ հակառակ ուղղությամբ ճանապարհածախսը եւս կծածկվի ԵՀԿ ծրագրի կանոնակարգի համաձայն։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 4-ն է։
Իմանալ ավելին
Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորական աշխատանք Պորտուգալական Կարմիր խաչում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Tenth Energy Community Summer School gathers future energy leaders in Tirana

EU commemorates victims of acts of violence based on religion or belief

ԵՄ աջակցությունը փախստականներին Լեռնային Ղարաբաղից
‘Songs from Ireland’: soundtrack of Ireland’s EU Presidency at the EU Council
