Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորական աշխատանք Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գնտվող մանկապարտեզում | Դիմել մինչև սեպտեմբերի 30-ը

Եվրոպական համերաշխության կորպուսը փնտրում է կամավոր՝ 2027 թվականի հունվարի 6-ից մինչեւ նոյեմբերի 12-ը Գերմանիայի Պոտսդամ քաղաքի «Wasserläufer» մանկապարտեզի թիմին միանալու համար։
Կոչը բաց է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ուկրաինայի երիտասարդների համար։
Կամավորը կծանոթանա «շարժման մեջ եւ առողջության վրա կենտրոնացած» կրթական մեթոդին՝ աջակցելով մանկավարժներին իրենց առօրյա գործունեության մեջ: Կամավորը կօգնի մանկավարժներին կատարել ֆիզիկական վարժություններ, կհաղորդակցվի երեխաների հետ եւ կուղղորդի նրանց դեպի ավելի առողջ ապրելակերպ: Ավելին, կամավորը հնարավորություն կունենա կազմակերպել իր սեփական մշակութային կամ լեզվական նախագծերը:
Կամավորը կապրի Պոտսդամում գտնվող ԵՀԿ կամավորների համար նախատեսված նախագծի չորս կացարաններից մեկում: Յուրաքանչյուր կամավոր կունենա իր սեփական սենյակը: Ծրագրի ողջ տեւողության համար ապահովված են բոլոր անհրաժեշտ կենցաղային պայմանները։
Կամավորին կտրամադրվի ամսական ճանապարհորդական քարտ՝ Գերմանիայի տարածքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար (Deutschlandticket): Կամավորը նաեւ կստանա հեծանիվ:
Կազմակերպիչները նաեւ կտրամադրեն ամսական 345 եվրո սննդի նպաստ եւ ամսական 217 եվրո գրպանի գումար։ Նրանք նաեւ կամավորներին հնարավորություն են տալիս մասնակցելու լեզվի դասընթացների, որոնց փոխհատուցումը կկազմի մինչեւ 250 եվրո՝ կախված վերջիններիս գերմաներենի իմացության ներկայիս մակարդակից։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է։
Իմացիր ավելին
Եվրոպական համերաշխության կորպուս. երկարաժամկետ կամավորական աշխատանք Գերմանիայի Պոտսդամ քաղաքում գնտվող մանկապարտեզում նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027
