Skip to main content

Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում մեկնարկում է բիզնեսի աջակցության ծրագրերի հայտադիմումների ընդունման երրորդ փուլը․ դիմել մինչև հունիսի 26-ը

28/05/2026

ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում հայտարարում է SPARK եւ BUILD ծրագրերի հայտադիմումների ընդունման երրորդ փուլը։

Ծրագրի նպատակն է աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանված, 2020 եւ 2023 թվականի պատերազմներից եւ Դեբեդ գետի ջրհեղեղից տուժած անձանց, ինչպես նաեւ այլ խոցելի խմբերի ներկայացուցիչներին՝ իրենց բիզնեսի ստեղծման եւ զարգացման նախաձեռնություններում։

Ծրագիրը կաջակցի նրանց, ովքեր ունեն բիզնես գաղափար կամ նորաստեղծ բիզնես, սակայն չգիտեն ինչպես զարգացնել այն, կամ պարզապես կարիք ունեն ոլորտի փորձագետների աջակցության, գիտելիքի կամ ֆինանսական ռեսուրսների։

Եթե ինքնազբաղ եք կամ ունեք նախնական փուլում գտնվող բիզնես գաղափար, ապա դիմեք SPARK ծրագրին։

Եթե ունեք նորաստեղծ բիզնես կամ վերջին 3 տարվա ընթացքում գրանցված ՓՄՁ, ապա դիմեք BUILD ծրագրին։

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հունիսի 26-ն է։

Իմացիր ավելին

Մամուլի հաղորդագրություն

Three4ResilientArmenia ծրագրի շրջանակում մեկնարկում է բիզնեսի աջակցության ծրագրերի հայտադիմումների ընդունման երրորդ փուլը նյութն առաջինը հրապարակվել է  EU NEIGHBOURS east կայքում։

Նորություններ

ՎԶԵԲ-ը, ԵՄ-ն և «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ը աջակցում են Հայաստանում փախստականներին և երիտասարդներին

Ֆոն դեր Լայեն. Եվրոպական միությունը Հայաստանի համար նախապատրաստում է 50 միլիոն եվրոյի աջակցության փաթեթ՝ Ռուսաստանի կողմից արտահանման սահմանափակումներից հետո

Հայաստան․ ՎԶԵԲ-ը 2026 և 2027 թթ-ին 5,5 տոկոսի տնտեսական աճ է կանխատեսում

Պայքար ապատեղեկատվության դեմ. Հայաստանում գործարկվել է «iVerify Armenia» հարթակը

ԵՄ-ն մեկնարկում է վիզաների ազատականացման երկխոսությունը խթանող 2.2 մլն եվրոյի ծրագիրը