Հայտադիմումների ընդունման հայտարարություն Սյունիքի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների համար | Դիմել մինչև օգոստոսի 17-ը
Եվրոպական միության եւ Ավստրիայի Հանրապետության կողմից ֆինանսավորվող R2D Սյունիք ծրագիրը հայտարարում է «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։
Մրցույթը բաց է Սյունիքի մարզում գրանցված եւ տեղում գործող փոքր եւ միջին ձեռնարկությունների համար, որոնք գործունեություն են ծավալում գյուղատնտեսության / գյուղմթերքի վերամշակման (բացառությամբ առաջնայինից), արդյունաբերության ու զբոսաշրջության եւ հյուրընկալության ոլորտներում։
Դիմորդը պետք է ունենա կամ վարձակալության պայմանագրով տնօրինի բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում, առնվազն 2 մշտական աշխատակից, ինչպես նաեւ առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից։ Դիմորդի նախորդ տարվա շրջանառությունը պետք է կազմի 15-ից մինչեւ 115 մլն ՀՀ դրամ։
Դրամաշնորհային աջակցությունը կազմում է €10,000-ից մինչեւ €18,000-ին համարժեք ներդրում։
Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․ օգոստոսի 17-ն է։
R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ եւ համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Ավստրիական զարգացման գործակալության կողմից։ Ծրագրի նպատակն է բարելավել Սյունիքի մարզում միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) վերականգնումը եւ դիմակայունությունը, ինչպես նաեւ կայուն փոքրածավալ համայնքային ենթակառուցվածքները։
Իմացիր ավելին
Հայտադիմումների ընդունման հայտարարություն Սյունիքի մարզի փոքր եւ միջին ձեռնարկությունների համար նյութն առաջինը հրապարակվել է EU NEIGHBOURS east կայքում։
Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ
