Skip to main content

Ձևավորելով հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաներ

02/05/2025

2025 թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը, Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում, Միջազգային առևտրի կենտրոնը, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի՝ «Աջակցություն փոքր բիզնեսին Հայաստանում» ծրագրի հետ համատեղ, կազմակերպեց աշխատաժողով՝ ուղղված Հայաստանի տեքստիլի և հագուստի արդյունաբերության ոլորտում կայունության ստանդարտներին համապատասխանելու կարողությունների զարգացմանը։

Դասընթացը վարեց Ռեգինա Տայմասովա-Բումբական. Միջազգային առևտրի կենտրոնի կայունության ստանդարտների և արժեշղթաների հարցերով խորհրդատու։ Դասընթացի հիմնական նպատակը հայկական տեքստիլի և հագուստի արտադրության ոլորտի գլոբալ մրցունակության խթանումն էր՝ բիզնես խորհրդատուներին գործնական գիտելիքներ և գործիքակազմ փոխանցելու միջոցով, ինչն էլ նրանց հնարավրություն կտա հետագայում  աջակցել տեղական ՓՄՁ-ներին միջազգային կայունության ստանդարտներին համապատասխանելու հարցում։

Մասնակիցները քննարկեցին մի շարք կարևոր թեմաներ՝ ներառյալ ԵՄ-ում և այլ երկրներում գործող կայունության հետ կապված կարգավորումները, գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության սկզբունքները, կայունության ստանդարտները, սոցիալական աուդիտներն ու սերտիֆիկացման սխեմաները։ Նրանք նաև ծանոթացան ITC-ի կողմից մշակված առցանց գործիքներին և մեթոդաբանություններին, որոնք նպատակ ունեն աջակցել ստանդարտների համապատասխանության ապահովմանը։

Դասընթացը ներառում է նաև ինտերակտիվ խմբային վարժություններ՝ հիմնված իրական դեպքերի ուսումնասիրությունների վրա։ Բացի այդ, նախատեսված է նաև այց «Էլինա» ՍՊԸ՝, որը նախագծում, արտադրում և վաճառում է կանանց հագուստ սեփական ապրանքանիշի ներքո․ինչը հնարավորություն կտա գործնականում ամրապնդել ստացած գիտելիքները։

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027