Skip to main content

Նոր հնարավորությունների բացահայտում ագրոբիզնեսի ոլորտի հայկական ընկերությունների համար  դեպի Շվեդիայի և ԵՄ-ի սննդամթերքի շուկա․

28/03/2025

Միջազգային առևտրի կենտրոնը (ITC)՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Շվեդիայի Առևտրի Ազգային Խորհրդի հետ համատեղ ջանքերով և  Հայաստանում Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ հայտարարում են  նոր նախաձեռնության մեկնարկի մասին, որը կարող է շրջադարձային լինել՝ ընդլայնելով հայաստանյան ագրոբիզնեսի ոլորտի ընկերությունների  հնարավորությունները Շվեդիայում և ԵՄ-ում։

Նախաձեռնության շրջանակներում, 2025 թ․-ի մարտի 27-28-ը, ագրոբիզնեսի ոլորտի  հայկական ՓՄՁ-ները մասնակցում են  «Ձեր մուտքը դեպի Շվեդիա և ԵՄ․ հնարավորությունների բացահայտում սննդամթերքի շուկայում» աշխատաժողովին։

Միջոցառումը մեկնարկեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Պատրիկ Սվենսոնի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ծրագրի ղեկավար պարոն Յոսիպ Յուրիկի բացման խոսքերով: Նրանք կարևորեցին միջոցառման դերը, այն համարելով նշանակալի և արդյունավետ նախաձեռնության սկիզբ։

Աշխատաժողովը, որի մաս են կազմում գործնական խմբային վարժությունները, Հայաստանի ձեռնարկություններին տրամադրում է արժեքավոր տեղեկություններ շուկայի միտումների, առևտրի հոսքերի, կարգավորումների, գնորդների պահանջների, լոգիստիկայի և այլ հարցերի վերաբերյալ՝ Շվեդիա և ԵՄ շուկա մուտք գործելու նպատակով:

Նորություններ

ԵՄ-ն և Հայաստանը նշում են Արդարադատության ոլորտի բարեփոխումների աջակցության ծրագրի II փուլի հաջող ավարտը

Over 2,800 illegal firearms and 40,000 pieces of ammunition seized in operation in Europe and Central Asia 

EU’s Autonomous Trade Measures for Armenia enter into force

Բնության պահպանումը. համատեղ ճանապարհը | Տեսանյութ

Russia’s hybrid threats: Council prolongs restrictive measures until October 2027