Skip to main content

Հայաստանում ԵՄ-ի կողմից ձեռնարկատիրություններին և բիզնեսներին տրամադրվող աջակցությունը հասանելի է մի շարք ծրագրերի միջոցով

Այս հոլովակը պատմում է Եվրոպական միության կողմից կատարված ներդրումների մասին, որոնք բերում են որակ, պարգևատրում են տաղանդներին, նաև հնարավորություն ընձեռում հայ սպառողներին ձեռք բերել բարձր չափանիշներին համապատասխանող բարձրորակ ապրանքներ:


Եվրոպայի օր 2024 տոնակատարությունները Հայաստանում

«Եվրոպայի օր 2024» տոնակատարությունները շուրջ մեկ ամիս Հայաստանով մեկ համախմբեցին հազարավոր մարդկանց։ Երևանում, Լոռու և Սյունիքի մարզերում մարդիկ ծանոթացան Հայաստանում ԵՄ ծավալած գործունեությանը, և այն վերափոխող դրական ազդեցությանը, որ ԵՄ-ն շարունակաբար ունենում է մարզերի բնակչության առօրյա կյանքում։ Լոռիում մենք միասին վայելեցինք մեծ ու բազմաժանր համերգ։ Շիրակում, Վայոց Ձորում և Արագածոտնում Երիտասարդ Եվրոպական դեսպանները կազմակերպեցին միջոցառումներ։ Տեղի ունեցավ Եվրոպական ֆիլմերի փառատոնը. որոշ ֆիլմերի դիտման հնարավորություն ունեցանք նաև մարզերում։


ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի ուղերձը Եվրոպայի օր 2024-ի առթիվ

Ամեն տարի մայիսի 9-ին նշվում է Եվրոպայի օրը, որը խորհրդանշում է միասնությունն ու խաղաղությունը Եվրոպայում: 


Կանայք գիտեն՝ ինչպես․ Լուսինե Հակոբյան, հաջողության պատմություն

«Կանայք գիտեն ինչպես» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Լուսինե Հակոբյանը «Wow Effect» ՍՊԸ տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է տրանսֆորմեր կահույքի արտադրմամբ։ Աշխատանքի ընդլայնմանը զուգահեռ ընկերությունը ադմինիստրատիվ աշխատանքի կառավարման խնդիր է ունեցել։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ «Wow Effect»-ը ստացել է կազմակերպչական աշխատանքները կառավարող ավտոմատ ծրագիր։ Ավտոմատացման շնորհիվ այսօր ընկերությունը կարողանում է ավելի շատ ժամանակ տրամադրել ստեղծագործական և ընկերության զարգացման աշխատանքին։


Կանայք գիտեն՝ ինչպես․ Ռիտա Մարտիրոսյան, հաջողության պատմություն

«Կանայք գիտեն ինչպես» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Ռիտա Մարտիրոսյանը «Ռիթի» ընկերության տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է թեյերի ու չրերի արտադրությամբ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ ընկերությունն այսօր ստացել է հատուկ սերտիֆիկացում, որի շնորհիվ կարող է ներկայացվել եվրոպական շուկայում։


Կանայք գիտեն՝ ինչպես․ Մանե Գալստյան, հաջողության պատմություն

«Կանայք գիտեն ինչպես» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Մանե Գալստյանը «KidsHouse» մանկապարտեզի հիմնադիր-տնօրենն է։ Մանկապարտեզը գործում է Երևանում արդեն 9 տարի և ունի մի քանի մասնաճյուղ։ Նվիրված լինելով երեխաների հետ աշխատանքին՝ Մանեն կրթարանի զարգացման և մարքեթինգի գործում աջակցության կարիք է ունեցել։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ ստեղծվել է մանկապարտեզի նոր բրենդավորման փաթեթը, թարմացվել է կայքը, ուսումասիրվել և կազմվել է հետագա գործողությունների փաթեթը։


Կանայք գիտեն՝ ինչպես․ Լիլիթ Ղարիբյան, հաջողության պատմություն

«Կանայք գիտեն ինչպես» արշավի նպատակն է ներկայացնել կանանց հզորացմանն ուղղված Եվրոպական միության ծրագրերից մեկը։ Տեսանյութերում ներառված կանայք կիսվում են բիզնեսի զարգացման սեփական փորձով և պատմում իրենց բիզնեսի ստեղծման պատմությունը։
ԵՄ աջակցությամբ իրականացվող «Գործարար կանայք» ծրագիրը օգնում է զարգացնել կանանց ղեկավարած փոքր և միջին ձեռնարկությունները՝ նպաստելով Հայաստանում կանանց հզորացմանն ու տնտեսության աճին: Ծրագիրը նաև առաջարկում է ուսուցում, խորհրդատվություն և այլ աջակցություն, որը հնարավորություն է տալիս կին ձեռներեցներին կիսվել փորձառությամբ և սովորել միմյանցից:
Լիլիթ Ղարիբյանը «ԷԿՈ ֆերմա» ՍՊԸ տնօրենն է։ Ընկերությունը զբաղվում է ջայլամաբուծությամբ, ջայլամի մսամթերքի արտադրությամբ, էկո տուրիզմով և ջայլամի յուղի հիմքով պատրաստված բնական կոսմետիկ խնամքի միջոցների արտադրությամբ։ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Գործարար կանայք» ծրագրի շնորհիվ կոսմետիկ խնամքի միջոցները վերաբրենդավորվել են՝ համապատասխան միջազգային ստանդարներին ու պահանջներին, իսկ Լիլիթը նոր հմտություններ է ձեռք բերել բիզնեսի կառավարման ոլորտում, ինչը դրական ազդեցություն է ունեցել ընտանեկան բիզնեսի վրա։


ԵՄ-Հայաստան հարաբերությունները պատմական փուլում են  Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի հետ