Skip to main content

ԴԻՄԱԿԱՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔ ԹԻՄ ԵՎՐՈՊԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության մասին իրազեկման արշավները մեկնարկել են 2023 թվականի հունվարին՝ խորհրդանշական միջոցառումով։

Արշավը նպատակ ուներ բարձրացնելու իրազեկվածությունը «Թիմ Եվրոպա» նախաձեռնության, հիմնական ուղղությունների, շահառուների և գործընկերների, բաղադրիչների ու տարածաշրջանների վերաբերյալ։ Այն նպատակ ուներ ներկայացնելու ԵՄ դերը Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության գործում։

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության իրազեկման արշավը միավորել էր Հայաստանում ԵՄ պատվիրակությանը, գործընկերներին ու դոնոր կազմակերպություններին, հիմնադրամներին, ՀՀ կառավարությանը, ԵՄ կողմից ֆինանսավորում ստացող նախագծերը, և ՀՀ բնակչությանը, հատկապես՝ Սյունիքի մարզում՝ որպես ուղղակի շահառուներ։

Հիմնական նպատակն էր ներկայացնել ԵՄ կողմից Սյունիքի մարզում տրամադրվող աջակցության ազդեցության շրջանակները «Թիմ Եվրոպա» մոտեցմամբ՝ «Աշխատում ենք ավելի լավ միասին»՝ երեք բաղադրիչով․

մասշտաբ՝ համակարգելով աշխատանքները և համադրելով ռեսուրսները, փորձագիտական ներուժն ու գործիքակազմերը,
ֆոկուս՝ դառնալով ընտրված համատեղ առաջնահերթությունների իրականացման համար հիմնական գործընկեր,
տեսանելիություն՝ միավորելով ջանքերը գործընկեր պետություններին ներկայացնելու եվրոպական արժեքները և «Թիմ Եվրոպա» նախաձեռնությունների ազդեցությունն ու ստեղծած հավելյալ արժեքը։

Իրազեկման արշավի մեկնարկը տրվեց փակ միջոցառմամբ, որին հրավիրված էին ԵՄ դեսպաններ, ներկայացուցիչներ ՀՀ կառավարությունից և մարզերից, հատկապես՝ Սյունիքի մարզից։

Հատուկ ձևավորված անիմացիոն տեսանյութի միջոցով ներկայացվեցին  ՀՀ Սյունիքի մարզում բոլոր ընթացիկ և պլանավորված նախագծերը, համատեղ ծրագրերն ու նախաձեռնությունները։

Ինֆոգրաֆիկի տեսքով տեղեկատվությունը ներկայացվել էր նաև բրոշյուրների տեսքով՝ տեղեկատվությունը միջոցառման շրջանակներից դուրս տարածելու նպատակով։

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության հիմնական կարգախոսն էր «Աշխատում ենք ավելի լավ միասին որպես Թիմ Եվրոպա»՝ ներկայացնելով մասնակիցների արժեքներն ու նպատակները։

Արշավի նյութերը ևս մեկ անգամ թարմացվեցին 2023 թվականի մայիսին Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում՝ հատկապես ուշադրություն հրավիրելով  դիմակայուն Սյունիքի զարգացման ուղղությամբ հատկացվող լրացուցիչ ներգրավված ռեսուրսների, ծրագրերի և բյուջետային միջոցների ուղղությամբ։

2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների հիմնական բեմերից մեկը Սյունիքում էր՝ Կապան քաղաքում, ուր գլխավոր հյուրերի և հյուրընկալների թվում էին ԵՄ դեսպանները։