Skip to main content

ԵՎՐՈՊԱՅԻ ՕՐ 2023

Հայաստանում նշվում է Եվրոպայի օր 2023-ը

Եվրոպայի օրն արդեն երկար տարիներ Հայաստանի ամենասպասված տոներից է։

Այն բերում է նոր գաղափարներ, հնարավորություններ և կապեր մարդկանց ու տարբեր բնակավայրերի համար՝ մեկտեղելով նորն ու հինը, եվրոպականն ու հայկականը: Այս անգամ Հայաստանում 2023 Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումները հատկապես հագեցած էին Թիմ Եվրոպա Նախաձեռնության (ԹԵՆ) նույն Դիմակայուն Սյունիք ծրագրերի ներկայացմամբ:Արշավի մեկնարկը տրվեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի մայիսի 11-ի հայտարարության առցանց տարածմամբ:

Դիտեք ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի տեսաուղերձը նվիրված Եվրոպայի օրվան:

Այնուհետև Արամ Խաչատրյանի թանգարանում մայիսի 15-ին տեղի ունեցավ մամուլի ասուլիս տեղական լրատվամիջոցների համար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Հովհաննիսյանի և Ն.Գ. Պարոն Պատրիկ Սվենսոնի մասնակցությամբ, որին հաջորդեց պաշտոնական ընդունելություն՝ ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների, օտարերկրյա կառույցների, կառավարության, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, արվեստի և գիտության ոլորտի ներակայացուցիչների մասնակցությամբ:

Մայիսի 16-23-ը Կինոյի տանը տեղի ունեցավ Եվրոպական ֆիլմերի կինոփառատոնում, որին ներկայացվեցին ԵՄ անդամտասներեք երկրների դեսպանությունների ներկայացուցիչների հետ ընտրված եվրոպական ֆիլմեր՝ միավորելով մշակույթն ու արժեքները, ցուցադրելով կինոարտադրության ձեռքբերումներն ու ընդլայնելով մշակութային իրազեկվածությունն ու ապրումակցումը:

Շաբաթվա միջոցառումներն այնուհետև երիտասարդ եվրոպական դեսպանների մասնակցությամբ ծավալվեցինԱպարանում, Եղվարդում, Քասախում, Գյուլագարակում, Կապանում, Գորիսում և Գորայքում, խրախուսելով երիտասարդների մասնակցությունը և հմտությունների եվրոպական տարին հասանելի դարձնելով նույնիսկ ամենահեռավոր շրջաններից երիտասարդներին: Այսպես, մայիսի 14-17-ը Ապարանում տեղի ունեցավ «Եվրոքեմփ.երիտասարդների քաղաքացիական կարողությունների ամրապնդում և համայնքների միջև կապերի ձևավորում» ավագ դպրոցի աշակերտների համար աշխատարանը, մայիսի 17-ին Եղվարդում և Քասախում՝ «Մեդիագրագիտություն» սեմինարները, մայիսի 17-ին Գյուլագարակում՝ «Եվրոպական արժեքները լուսանկարչության միջոցով» սեմինարը և ցուցահանդես,” իսկ ահա մայիսի 18-ին, 19-ին և 20-ին «Եվրոպան լուսանկարչության միջոցով» ֆոտոցուցահանդեսները Կապանում, Գորիսում և Գորայքում:

Որպես Հայաստանում 2023 թվականի Եվրոպայի օրվա գլխավոր թեմատիկա՝ Թիմ Եվրոպա նախաձեռնությունն իր տարածում #դիմակայունՍյունիք անվանմամբ, ստեղծվել է Հայաստանում Եվրամիության և նրա գործընկերների կողմից իրականացվող աշխատանքների վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Տարեսկզբին նախաձեռնությանը հաղորդվեց պաշտոնական մեկնար Երևանում կայացած միջոցառմամբ, որտեղ ներկայացվեցին ընթացիկ և նոր նախաձեռնությունների նպատակն ու որոշ կարևոր բաղադրիչներ: Եվրոպայի օրվա ընթացքում դրանց ներկայացումն ու  լուսաբանումը շարունակվեց նախաձեռնության մասնակից կառույցների հյուրընկալմամբ Սյունիքի մարզում, հատկապես Կապանում և Գորիսում տեղի ունեցած միջոցառումներին․ պաշտոնական մեկնարկը տրվեց տեղական և հանրային լրատվամիջոցների մասնակցությամբ մամուլի ճեպազրույցով, որին հաջորդեց ԵՄ անդամ պետությունների դիվանագիտական առաքելությունների տասնմեկ ներկայացուցիչների պաշտոնական այցը մարզպետարան:

Միաժամանակ, Կապան քաղաքի Մշակույթի տանն ընթանում էր Թիմ Եվրոպա Նախաձեռնության մասնակիցների ներկայացմամբ հանրային շնորհանդես-ցուցադրություն, որն ուղեկցվում էր մարզային պարային խմբերի համերգային կատարումներով ու վիկտորինաներով մարզի բնակիչների և հյուրերի մասնակցությամբ։

Այդ ընթացքում ԹԵՆ-ի ներկայացուցիչները  հնարավորություն ունեցան մամուլի ներկայացուցիչների հետ զրույցներ ունենալ, իսկ ոմանք նաև հասցրեցին մասնակցել Կապանում նոր ԹՈՒՄՈ բոքսի բացմանը:

Կապանում հանդիսությունների տոնական ավարտը տրվեց Ռեդ լայն մարզային խմբի ռոք համերգով, որին մասնակցեցին Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Գորիսի և հարակից բնակավայրերի երիտասարդները։

Գորիսում միջոցառումներն առավոտյան մեկնարկեցին մարզի սոցիալական աշխատողների հետ հանդիպմամբ: Համայնքային մակարդակում սոցիալական ծառայությունների հասանելիության բարելավումը Դիմակայուն Սյունիք նախաձեռնության նպատակներից է, որի շրջանակներում Սյունիքում իրականացվում է սոցիալական ծառայություններին առնչվող վեց ծրագիր:

Ավելին քան նախապես գրանցված ուսանողներն էին՝ հավաքվել էին Գորիսի պետական համալսարանում, ներկա գտնվելու եվրոպական միջավայրում մասնագիտական աճ ունեցած երեք բացառիկ երիտասարդների, Erasmus+- ի և եվրոպական երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հաջողության պատմությունների ներկայացմանը:

Այնուհետև Սյունիքի առաքելությունն ավարտվեց ընկերական այցով Գորիս համայնքի Վերիշեն գյուղ՝ հիդրոպոնիկ կերպով անասնակերի աճեցման արտադրության բացման: Հաստատությունը վերանորոգվել և անհրաժեշտ սարքավորումներով է հագեցվել Winnet Goris-ի կողմից, Եվրամիության ֆինանսավորմամբ People in Need կազմակերպության կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերի շրջանակներում, որն ուղղված է Հայաստանի սահմանամերձ շրջաններում բնակչության առավել խոցելի խմբերի անհետաձգելի սոցիալական կարիքների բավարարմանը:

ԹԵՆ-ի ներկայացուցիչները մարզից հեռացան իրենց կողմից իրականացվող աշխատանքների իրականացումից գոհունակությամբ, նաև տեղացի կանանց կողմից իրենց պարգևած խորհրդանշական ձեռագործ նվերներով: 

Դիտեք Եվրոպայի օր 2023-ի մասին պատմող տեսանյութը։