Հայաստան. Փակ հաստատություններում COVID-19-ի ազդեցությունը մշտադիտարկելու համար դրամաշնորհի հնարավորություն
Նիդերլանդների հելսինկյան կոմիտեն (ՆՀԿ) մեկնարկել է «COVID-19 համերաշխության ծրագիր 2020-2022թթ.՝ կալանավայրերում և հոգեկան առողջության հաստատություններում COVID-19-ի վերաբերյալ դրամաշնորհի հնարավորություն» տարածաշրջանային ծրագիրը` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ինչպես նաև «People in Need» կազմակերպության և «AFEW» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Սույն ծրագիրը կաջակցի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ-ներին)՝ արձագանքելու Արևելյան գործընկերության երկրներում COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ հետևանքներին:
Սույն ծրագրի շրջանակներում ՆՀԿ-ն, համագործակցելով Մարդու իրավունքները հոգեկան առողջության ոլորտում՝ Հոգեբուժության ոլորտում գլոբալ նախաձեռնության ֆեդերացիայի հետ, նպատակ ունի դրամաշնորհներ տրամադրել ՔՀԿ-ներին՝ Հայաստանում գտնվող քրեակատարողական հաստատություններում, կալանավայրերում և/կամ նախնական կալանքի վայրերում COVID-19-ի կանխարգելման և բուժման միջոցառումների ազդեցությունը մշտադիտարկելու նպատակով։ Սա ներառում է թեմաների ամբողջ շրջանակը, ներառյալ՝ առողջապահությունը, փաստաբանների, հարազատների կամ մտերիմների հետ շփումը, պատվաստումը և մարդու հիմնարար այլ վերաբերելի իրավունքները:
Հայտերի ներկայացման վերջաժամկետը դեկտեմբերի 19-ն է։
Իմացիր ավելին՝
Նորություններ

‘Education must never become a casualty of war’, Commissioner Lahbib says ahead of International Day to Protect Education from Attack
Տասնմեկ հայկական բրենդ Փարիզում անցկացվող Եվրոպայի խոշորագույն նորաձևության ցուցահանդեսներից մեկում

Մեկ պատուհանի սկզբունքով գործող հարթակ՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու համար

Եվրապոլը նշում է Ոստիկանության համագործակցության միջազգային օրը
