Skip to main content

B4C ծրագրի շրջանակներում ներկայացվեց ՔՀԿ-ների կողմից բյուջետային տեղեկատվության վերաբերյալ ելակետային գնահատման հետազոտության նախագիծը

Եվրոպական միության կողմից ֆինանսավորված «Բյուջեներ քաղաքացիների համար» (B4C) ծրագրի շրջանակներում մայիսի 5-ին տեղի ունեցավ ՔՀԿ-ների կողմից բյուջետային տեղեկատվության տեղեկացվածության, կարիքների և օգտագործման ելակետային գնահատման հետազոտության հաշվետվության առաջին նախագծի ներկայացումը։

Այն ներկայացրեց ծրագրի փորձագետ Քարլ Ուլբրիխտը։


Քննարկմանը ներկա էին ծրագրի կոնսորցիումի անդամները, ի դեմս ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Կարինե Հարությունյանի, ծրագրի ներկայացուցիչներ Արտակ Սարիբեկյանը, Սյուզաննա Սողոմոնյանը և Լիլիթ Հակոբյանը։

Նրանք ներկայացրին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները, որոնք հաշվի կառնվեն ելակետային գնահատման հետազոտության վերջնական տարբերակի շրջանակներում։ 

——————————

«Բյուջեներ քաղաքացիների համար» (B4C) ծրագիրն իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից՝ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և չեխական «Ագորա Սենթրըլ Յուրըփ» ՀԿ-ի գործընկերությամբ։

Սույն փաստաթուղթը ստեղծվել է Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ: Փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է միայն Իրավաբանների հայկական ասոցիացիան և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության պաշտոնական տեսակետը: