Մայիսի 26-ին տեղի ունեցավ քննարկում՝ ծրագրի շրջանակներում իրականացված աշխատանքների վերաբերյալ
Քննարկմանը ներկա էին Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Դավթյանը, B4C ծրագրի կոնսորցիումի անդամներ՝ ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանը, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ ղեկավար Կարինե Հարությունյանը, ծրագրի ներկայացուցիչներ Արտակ Սարիբեկյանը, Սյուզաննա Սողոմոնյանը, Քարլ Ուլբրիխտը, Լիլիթ Հակոբյանը, Ալիսա Չիլինգարյանը, Անահիտ Մարդոյանը։
Քննարկվեց նաև ՔՀԿ-ների կողմից բյուջետային տեղեկատվության տեղեկացվածության, կարիքների և օգտագործման ելակետային գնահատման հետազոտության հաշվետվության նախագիծը, որը ներկայացրեց Քարլ Ուլբրիխտը։