Skip to main content

«Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց հզորացում հանուն իրենց իրավունքների պաշտպանության. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և ԱՀԿ Որակի Իրավունքի (ԱՀԿ Որակի իրավունքներ) սկզբունքների ներդրումը Հայաստանում»

Նկարագրություն
Նախապատմությունը. Հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձինք հաճախ ենթարկվում են խտրականության և մարդու իրավունքների ոտնահարման: Հայաստանը բացառություն չէ, ինչը հստակ երևում է հոգեբուժական հաստատությունների գնահատման վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի ամենամյա զեկույցներից: Առողջապահության համաշխարհային կազմակերպության Որակի Իրավունք նախաձեռնությունը, որը հետևում է հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձի իրավունքի առաջնայնության վրա հիմնված մոտեցմանը և կիրառում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի սկզբունքները, իրավիճակը փոխելու գործիքներ է մշակել:
Ժամկետ. Ծրագիրը նախատեսված է իրականացնել եռամյա ժամանակահատվածում:

Հատուկ նպատակներ
Ծրագիրը նպատակ ունի աջակցելու Հայաստանում հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:
Ակնկալվող արդյունքներ
1) Կբացահայտվեն հոգեկան առողջության ծառայություններում մարդու իրավունքների ոտնահարման պատճառները, կմշակվեն և հոգեբուժական հաստատությունների ղեկավարներին կներակայացվեն իրավիճակի բարելավման հատուկ ծրագրեր:
2) Շահագրգիռ կողմերն ու համայնքը (ներառյալ հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց, հոգեբուժական հաստատություններում աշխատող անձնակազմը) տեղեկատվություն կստանան հոգեկան և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարգանքի, խրախուսման և իրականացման վերաբերյալ:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Հայաստան
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը պաշտպանում է, Գործընկերություն, որը հզորացնում է
Ենթաոլորտ:
Օրենքի գերակայություն և մարդու իրավունքներ, Քաղաքացիական հասարակություն
Թեմա:
Մարդու իրավունքներ, Քաղաքացիական հասարակություն
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
10.01.2019
Ավարտի ամսաթիվ:
09.01.2023
Սոցիալական ցանցեր:
https://twitter.com/QRagile