Skip to main content

EU4Digital՝ կիբերանվտանգություն - Արևելք

Նկարագրություն
«EU4Digital` կիբերանվտանգություն - Արևելք» ծրագիրն ուղղված է ԵՄ կիբերանվտանգության հիմնարար տարրերի զարգացման մակարդակին արևելյան գործընկեր երկրների շարունակական մոտարկմանը՝ հաշվի առնելով գործընկեր երկրների առաջընթացի տարբեր մակարդակները:
Հատուկ նպատակներ
• Մշակել տեխնիկական և համագործակցության մեխանիզմներ, որոնք կբարձրացնեն կիբերանվտանգությունը և կիբերհարձակումների դեմ պատրաստվածությունը՝ ԵՄ չափանիշներին համապատասխան:

• Ամրապնդել կիբերանվտանգության ոլորտում ԱլԳ երկրների ազգային կառավարումը և իրավական դաշտը, այդ թվում հետևյալ միջոցներով.
- Աջակցություն օրենսդրական դաշտի փոփոխություններին կամ զարգացմանը.
- Կիբեր սպառնալիքների և դրանց դեմ պատասխան միջոցների, մարդու իրավունքների, տվյալների պաշտպանության երաշխիքների և վերահսկողության մեխանիզմների վերաբերյալ ուսուցում և մենթորություն.
- Համագործակցություն մասնավոր հատվածի ծառայություն մատուցողների հետ.
- Հանրային իրազեկության բարձրացում:

• Ամրապնդել ԱլԳ երկրներում կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությունը, այդ թվում հետևյալ միջոցներով.
- Տեխնիկական օժանդակության ցուցաբերում ազգային կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքներին.
- Աջակցություն կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված գործողությունների ծրագրերի և ընթացակարգերի մշակմանը.
- Կրիտիկակական տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ տեխնիկական աջակցություն և ուսուցում:

• Բարելավել ԱլԳ երկրներում կիբերանվտանգության ոլորտում միջադեպերի կառավարման գործառնական կարողությունները, այդ թվում հետևյալ միջոցներով.
- Կիբերմիջադեպերի կառավարման վերաբերյալ համատեղ հանդիպումների ու կիբերհարձակման իրավիճակների իմիտացիոն գործողությունների և սեղանի վարժությունների կազմակերպում.
- Համատեղ կիբեր գործողություններ և հետաքննություններ.
- Իրական կիբերմիջադեպերի ժամանակ աջակցություն միջգերատեսչական և միջազգային համագործակցություններին.
- Առկա տարածաշրջանային ցանցերի աջակցություն և համախմբում:
Ակնկալվող արդյունքներ
- Կիբերանվտանգության ոլորտում ամրապնդված ազգային կառավարման և օրենսդրական դաշտի առկայություն ԱլԳ երկրներում.
- Կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքների ամրապնդված պաշտպանություն ԱլԳ երկրներում.
- Կիբերանվտանգության ոլորտում միջադեպերի կառավարման բարելավված գործառնական կարողություններ ԱլԳ երկրներում:
Ծրագրի քարտեզ
Ֆոտոդարան
ԾՐԱԳՐԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Տարածաշրջանային
Գերակա ուղղություն:
Գործընկերություն, որը կապ է ապահովում, Գործընկերություն, որը պաշտպանում է
Ենթաոլորտ:
Թվայնացում (լայնաշերտ կապ, շարժական կապ, էլեկտրոնային կառավարում, թվային նորարարություններ, կիբեր ոլորտ), Անվտանգություն և հակամարտություններին արձագանքում
Թեմա:
Թվայնացում, Անվտանգություն
EaP Countries:
Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա
Նախագծի կարգավիճակը:
Ավարտված է
Մեկնարկի ամսաթիվ:
27.11.2019
Ավարտի ամսաթիվ:
26.11.2022